Բաքվի հետ հարաբերություններում պետք է տարանջատել էներգետիկ և քաղաքական հարցերը. Կոլոնա
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում «կարճ է կապել» պատասխանելով հարցին, թե ինչու է ԵՄ-ն ակտիվորեն զարգացնում էներգետիկ համագործակցությունն Ալիևի հանցավոր վարչակարգի հետ, և արդյո՞ք այդ համագործակցությունը Բաքվում չի ընկալվում որպես հետագա հանցագործությունների քարթ-բլանշ։
Ֆրանսիացի նախարարը շտապել է հավաստիացնել, որ եթե այդպես լիներ, դա կլիներ Բաքվի ոչ ճիշտ վերլուծության և ընկալման հետևանք։ Կատրին Կոլոնան հավաստիացրել է, որ պետք է առանձնացնել երկու թեմա՝ էներգետիկ հարցերը և քաղաքական, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, անկախության հարցերը։ «Մենք այդ մասին շատ ենք ասել»,- ավելացրել է նախարարը։

