Փարիզը ողջունում է ԼՂ հարցով Բաքվի խաղաղ նախաձեռնությունները․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Բաքուն հայ-ադրբեջանական հարցում հանդես է եկել խաղաղ նախաձեռնությամբ, և Փարիզը ողջունում է այն, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

Կոլոննան Ադրբեջան է ժամանել ապրիլի 26-ին։ Բաքվում հանդիպումներից հետո նա կուղևորվի Երևան։ Բաքու կատարած այցի շրջանակներում նա հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:

«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորություն կա։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղ նախաձեռնությամբ, և Ֆրանսիան ողջունում է այն․․․ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև կա երկկողմ հարաբերությունների ուժեղ բազա, կա համագործակցություն մշակույթի, կրթության, տնտեսության, տիեզերագիտության տարբեր ոլորտներում»,-Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կոլոննան։