Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության անցակետ

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության անցակետ։

Այս մասին տեղեկացվել են Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և Թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնը, հայտնում է ադրբեջանական գերատեսչության մամուլի ծառայությունը։