Սամբիստ Նարեկ Սիմոնյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ, 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը ոսկե մեդալ նվաճեց։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նարեկ Սիմոնյանը եզրափակիչում առավելության հասավ FIAS դրոշի տակ հանդես եկող Իսմայիլ Մախոժևի նկատմամբ և դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Բրոնզե մեդալներ նվաճեցին Սամվել Դանիելյանը (46 կգ), Անդրե Սարդարյանը (58 կգ), Գոռ Աղասարյանը (79 կգ):