Ես պատկերացնում եմ ի՞նչ կլիներ, եթե մեր իշխանության տարիներին ԱԺ ամբիոնից անվտանգության աշխատակիցները, թեկուզ մատով դիպչեին որևէ պատգամավորի. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հանրապետականի իշխանության տարիներին, գործընկեր միջազգային կառույցները մեզ անընդհատ խրախուսում և հորդորում էին առաջ տանել ժողովրդավարական բարեփոխումները: ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, ԵԽ-ն շարունակ զեկույցներ էին հրապարակում, իսկ ցանկացած փոքրիկ միջադեպի վերաբերյալ` անհապաղ հրապարակային կարծիքներ էին հայտնում:
Ես պատկերացնում եմ ի՞նչ կլիներ, եթե մեր իշխանության տարիներին ԱԺ ամբիոնից անվտանգության աշխատակիցները, թեկուզ մատով դիպչեին որևէ պատգամավորի: Էլ չեմ ասում խանգարեին պատգամավորների քաղաքական ակցիան, որը լայնորեն ընդունված և կիրառվող երևույթ է ժողովրդավարական աշխարհում:
Հաստատ այդ առիթով առնվազն ԵԽԽՎ-ն, արտահերթ զեկույց կհրապարակեր: Այսօր բոլորը լուռ են, որովհետև Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ դարձել են օտարների կամակատարը: Նույնիսկ (ներողություն) թքելու կենդանական պատրաստակամությունն են դարձրել քաղաքական մշակույթի մաս:
Սա է ժողովրդավարության բաստիոնը: Հայաստանը` շատ կարևոր արժեքների հետ մեկտեղ, վաղուց կորցրել է նաև ժողովրդավարությունը:
Դիմացի´ր Արցախ:
Դիմացի´ր Հայաստան:
Սա էլ կանցնի»:

