Արգելվել է Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացմանը Ադրբեջանի դրոշն այրելու հաջորդ իսկ օրվանից Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է։

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝  նա չի կարողանում մուտք գործել Հանրային հեռուստաընկերության տարածք և ոստիկանության կողմից վերահսկվող մյուս պետական կառույցներ։