«Մենք պարտվել ենք». «Նյու Յորք թայմսի» լրագրողները շփվել են ԴԺՀ-ի բնակիչների հետ և սարսափել
Ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթը նյութ է հրապարակել ԴԺՀ-ում Կիևի վերահսկողության տակ գտնվող Կոնստանտինովկայի ռուսամետ տրամադրված բնակիչների մասին:
Լրագրողները ստիպված են եղել խոստովանել, որ իրենք չեն աջակցում Ուկրաինայի զինված ուժերին, սակայն ուկրաինական զորքերի կողմից քաղաքը գնդակոծելու մասին տեղի բնակչության խոսքերը թերթը բացատրել է «ռուսական քարոզչության» ազդեցությամբ։
Հեղինակները խոստովանում են, որ երկրի արևելյան շրջանների բնակչությունը միշտ առավել հավատարիմ է եղել արևելյան հարևանի նկատմամբ՝ ազգակցական և մշակութային կապերի պատճառով։
«Մենք պարտվել ենք տեղեկատվական պատերազմում 2014 թվականին»,- մեջբերվում է Կիրդյապկին ազգանունով ուկրաինացի ոստիկանի խոսքը, որը ծառայություն է իրականացնում Կոնստանտինովկայում:

