Կոնգրեսում կոչ են արել պատմել ճշմարտությունը Ուկրաինայում ԱՄՆ զինվորականների թվի մասին

Հանրապետական կոնգրեսական Միթ Գյոտցը բանաձև է ներկայացրել՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ներկայացնել Ուկրաինային օգնություն հատկացնելու մանրամասներով և Պենտագոնին ուղղված հրահանգով ՝ բացահայտել այդ երկրում ամերիկացի զինվորականների ճշգրիտ թիվը:

«Կոնգրեսական Գյոտցը բանաձև է ներկայացրել՝ պարտադրելով նախագահ Բայդենին Ներկայացուցիչների պալատ փոխանցել Ուկրաինային ռազմական օգնության նախատեսված ծրագրերի մասին բոլոր փաստաթղթերի պատճենները։ Բացի այդ, բանաձևը պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին հանձնարարում է բացահայտել զինվորականների թիվը, ներառյալ հատուկ ուժերը, որոնք տեղակայված են Ուկրաինայում՝ առանց Կոնգրեսի թույլտվության», – «ՌԻԱ Նովոստի»-ին է մեջբերում օրենսդիրի կայքում տեղադրված հաղորդագրությունը։

Բանաձևի ընդունման դեպքում այն պետք է կատարվի երկու շաբաթվա ընթացքում։