Թուրքական սուտ խաղաղությունը օր օրի խժռում ա մեր պետականությունը, իսկ դավաճանները անգամ չեն թաքցնում իրենց ազգակործան ծրագրերը․ Վահե Մովսիսյան

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը՝ ողողված լավատես լինելու թեզերով, մի նոր զգուշացում էր սպասվող տարածքային հանձնումների և զոհերի վերաբերյալ։ Մենք ունենք ձախողված խաղաղության օրակարգ, որը ևս փաստեց նույն ինքը դավաճանը։

Մեզ մոտ ոչ միայն օրակարգն է ձախողված, այլ ընդհանուր կառավարությունը, որի դառը հետևանքները դեռ երկար ենք տեսնելու։

Թուրքական սուտ խաղաղությունը օր օրի խժռում ա մեր պետականությունը, իսկ դավաճանները անգամ չեն թաքցնում իրենց ազգակործան ծրագրերը: Իսկ երբ հող հանձնողը խոսում ա հող ազատագրողից արդեն պարզ ա դառնում ամբողջ դառնությունը այս իրականության:

 

Վահե Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից