Ռուսաստանը դիտարկում է Վրաստանում և Մոլդովայում երկրորդ ճակատ բացելու Արևմուտքի փորձերը. Լավրով

Մոսկվան հաշվի է առնում Վրաստանում և Մոլդովայում «երկրորդ ճակատ» բացելու Արևմուտքի փորձերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով ՝ Վրաստանի իշխանությունները պատասխանատու մոտեցում ցուցաբերեցին իրավիճակին և թույլ չտվեցին ներքաշվել Ռուսաստանի դեմ պայքարի համար «երկրորդ ճակատի» ստեղծման մեջ:

Տեղեկություններ կային, որ Մոլդովայում էլ են փորձում կազմակերպել «երկրորդ, երրորդ, մեկուկես ճակատ», հավելել է նախարարը։

Լավրովը նաև կոչ է արել չմոռանալ, որ Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին զգալի զորախումբ է կենտրոնացրել:

«Այս գործոնների ամբողջությունը թույլ չի տալիս որևէ մեկին հանգստանալ, մենք չենք էլ հանգստանում, այդ ամենը տեսնում ենք և ամեն ինչ հաշվի ենք առնում մեր պլանավորման մեջ՝ և ռազմաքաղաքական, և դիվանագիտական, և այլ հարաբերություններում», – նշել է Լավրովը: