Պուտինը ստորագրել է էլեկտրոնային ծանուցագրերի մասին օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախատեսում է զինվորական հաշվառման միասնական գրանցամատյանի ստեղծում: Փաստաթուղթը թույլ է տալիս զինապարտներին ծանուցել զորակոչի մասին էլեկտրոնային ծանուցագրերի միջոցով, ինչպես նաև որոշ սահմանափակումներ է մտցնում այն քաղաքացիների համար, ովքեր ստացել են ծանուցագիրը, բայց չեն եկել զինկոմիսարիատ: Օրենքը հրապարակվել է ուրբաթ օրը իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Այն պահին, երբ ծանուցագիրը համարվում է հանձնված, դրա հասցեատիրոջը կարգելվի հեռանալ Ռուսաստանից

Էլեկտրոնային ծանուցագիրը կհամարվի հանձնված քաղաքացու անձնական հաշվում համապատասխան տեղեկատվական ռեսուրսում տեղադրելու պահից: