Նարինե Յափունջյանը Գլենդելում ճանաչվել լավագույն ուսուցչուհի
ԱՄՆ Բալբոա քաղաքի տարրական դպրոցի վեցերորդ դասարանի ուսուցչուհի Նարինե Յափունջյանն ընտրվել է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի 2023 թվականի տարվա լավագույն ուսուցիչ։ Glendale Unified School District-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա կներկայացնի շրջանը այս տարվա Լոս Անջելեսի շրջանի տարվա ուսուցիչ մրցույթում:
«Գլենդելի միացյալ դպրոցների շրջանավարտ, տիկին Յափունջյանն ինքը ավելի քան մեկ տասնամյակ ծառայել է Գլենդելի միացյալ համայնքին՝ որպես մանկավարժ:
Բացի բացառիկ ուսուցչուհի լինելուց, նա ազդեցություն է թողել դասարանից դուրս՝ որպես մենթոր ուսուցիչ և ուսանողական խորհրդատու»,- նշված է գրառման մեջ:

