Տեղի է ունեցել ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը։

Նիստի ավարտից հետո բանախոսությունների շարքի շրջանակներում անմիջական զրույց է կազմակերպվել Սամվել Ֆարմանյանի հետ` հայ-թուրքական գործընթացի թեմայով։

Վերջինս ներկայացրել է կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի դրսևորումները, դրվագներ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմից։

Հանդիպման ավարտին Սամվել Ֆարմանյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Հ․Գ․ Հիշեցնենք, որ արտաքին քաղաքական թեմաներով բանախոսությունների շարքը շարունակական է։