Գեներալ Պատրիկ Էլիսը ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց հետ քննարկել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը

Ապրիլի 5-7-ը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Գեներալ Էլիսը նաև այցելեց 12-րդ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն և ՀՀ ռազմական ակադեմիա»,- ասված է հաղորդագրությունում։