Նախապատրաստական աշխատանքներ են տարվում հայ-թուրքական սահմանի բացման դեպքում․ ՊԵԿ նախագահ
Բանակցություններ են անցկացվում երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ։ Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա նշել է, որ որ Պետական եկամուտների կոմիտեն այլ պետական մարմինների հետ նախապատրաստական աշխատանքներ է տանում։ «Եթե վերջնական որոշում կայացվի, որպեսզի մաքսակետը գործի բոլոր մաքսային ընթացակարգերը հաշվի առնելով»,- ասել է Բադասյանը։

