ՍԱՏՄ-ը չի նշում, թե որ արտադրողների մոտ են խնդիրներ հայտնաբերվել․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով ՍԱՏՄ հաղորդագրությանը` գրում է

«Տարիներ շարունակ նշվել է(այդ թվում պետական կառույցի կողմից), որ հաղորդակցումը համարվում է վերահսկողության գործիք: Արտադրողի մոտ հայտնաբերված խնդրի հանրայնացումը միշտ դիտարկվել է, որպես սանկցիոն գործիք: Խոշոր արտադրողները միշտ պատրաստ են եղել տուգանվել մի քանի անգամ ավելի, միայն թե իրենց խնդիրը հանրային դաշտում չհայտվնի:

Իսկ այստեղ շատ «թափանցիկ» նշվում է, որ ՉԻ նշվում, թե որ արտադրողների մոտ են խնդիրներ հայտնաբերվել: Չի նշվում, թե ի՞նչ չէին արել կամ ի՞նչ էին արել, որ անհամապատասխան ապրանք էր հայնվել շուկայում:

Ահա թե ինչպես է սպառողի իրավունքը ձևափոխվում տնտեսվարողի իրավունքի:

Հ.Գ. Ահա թե ինչու պետք չի զարմանալ, երբ կիրառվում են սահմանափակումներ և պաշտոնական մակարդակում հանրայնորեն խոսում վատ վերահսկողությունից»։