Ուկրաինայի և նրա ժողովուրդը ապագան չի հետաքրքրում Արևմուտքին. Myśl Polska
Ուկրաինայի ապագան ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում արևմտյան երկրների համար, որոնք բոլոր ուժերը նետել են Ռուսաստանի դեմ պայքարելու համար, Myśl Polska պարբերականում գրել է մեկնաբան Անտոնի Կոնյուշևսկին։
Նրա կարծիքով՝ ներկայիս դիմակայությունը պետք է որակել որպես վերջնական բախում ՌԴ-ի և Արևմուտքի միջև։
«Այսպես կոչված ուկրաինական խնդիրը, պետության գոյության հարցը և դրա հեռանկարները մեծ նշանակություն չունեն: Հարցը դրանում չէ: Կիևի՝ որպես անկախ քաղաքական միավորի ճակատագիրը իրական իմաստ չունի, ինչպես ուկրաինացի ժողովրդի ապագան»,- ասվում է նյութում։
Միևնույն ժամանակ, Կոնյուշևսկին հավելում է, որ Լեհաստանը միջազգային ասպարեզում նույնպես ավելին չի նշանակում, քան Ուկրաինան:
«Լեհերը դեռևս վիթխարի պատրանքներ ունեն համաշխարհային քաղաքականության մեջ սեփական դերի վերաբերյալ»,- եզրափակել է նա։

