ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Արևմուտքին կոչ է արել պատրաստվել Ուկրաինային երկարաժամկետ աջակցությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Արևմուտքին երկարատև աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, քանի որ նա խաղաղ կարգավորման հեռանկար չի տեսնում:

Ստոլտենբերգը, որը հարցազրույց է տվել բրիտանական The Guardian թերթին, կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցով «խաղաղ ծրագիր չունի»: «Որպես հետևանք՝ ԱՄՆ -ը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան և արևմտյան մյուս երկրները պետք է պատրաստվեն Ուկրաինային երկարաժամկետ աջակցել զենքով, զինամթերքով և պահեստամասերով»,- ասված է պարբերականի հաղորդագրության մեջ:

Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Չինաստանի միջնորդական ջանքերը պետք է ուղեկցվեն Կիևի դիրքորոշումը հասկանալու և Վլադիմիր Զելենսկու հետ անմիջական փոխգործակցության փորձերով։

Նա (Ստոլտենբերգը.-Խմբ.) դժգոհել է, որ Պեկինը դեռ չի դատապարտել ռուսական ներխուժումը»,–գրում է թերթը։