Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները հաջորդ շաբաթ կքննարկեն Եվրամիության հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Եվրախորհրդարանի կայքում հրապարակված՝ մարտի 14-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են նաև այս երկու հարցերը։
Հայաստան-Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ զեկույցը կներկայացնի Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը։

