Հաղարծինում 16-ամյա տղան տնից 100 հազար ռուբլի է գողացել և խաղադրույքներ արել

Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում որդին հոր ճամպրուկից 100 000 ՌԴ ռուբլի է գողացել և օնայն խաղադրույք կատարել։ Այս մասին հայտնում են  ոստիկանությանից։

«Հաղարծին բնակավայրի մի բնակիչ ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր տվել, որ 2022 թ. դեկտեմբերի 15-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում տան ննջասենյակի զգեստապահարանի ճամպրուկից գողացել են 100 000 ՌԴ ռուբլի: Պարզվել, որ նշված գողությունը կատարել էր տանտիրոջ 16-ամյա որդին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նա բաժին դիմում է ներկայացրել, որ գումարով օնլայն խաղադրույքներ է կատարել:

Կազմված փաստաթղթերը և 16-ամյա պատանին ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին: