Երկիր եք կորցնելու, խիղճը և անտակտությունը․ Հայաստանի շրջադարձի ռուսական պատասխանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը նախազգուշացրել է Հայաստանին՝ զերծ մնալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում ստեղծված իրավիճակի կարգավորմանը եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին ներգրավելու փորձերից։

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնությունները, այսպիսի հույս է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու Արևմուտքի փորձերն անվանել է անտակտություն։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը վարվում է ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ «ուղիղ հակառակ նպատակի» համար։

Ռուսաստանը Հարավային Կովկասում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով, բայց ոչ բոլոր խաղացողներն են կիսում այդ մոտեցումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:

«Անցած տարվա դեկտեմբերին պայմանավորվածություն կար Ռուսաստանի Դաշնության տարածքում մեր գործընկերների հերթական հանդիպումն անցկացնելու վերաբերյալ։ <…> Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, հայկական կողմն ասաց, որ իրենք նույնպես չեն առարկում, բայց մինչ այժմ վերջնական համաձայնություն չի տվել։ Ես չեմ կարծում, որ մենք շատ համառ կլինենք մեր ծառայություններն առաջարկելու հարցում»,-շեշտել է նա։

Եվ ահա, այդ ասուլիսում Լավրովին ուղիղ հարց են տալիս, թե նա ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Լավրովն էլ ոչ տարավ, ոչ բերեց, աասաց․ «Հայաստանի ղեկավարի հայտարարությունն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին»: Այո, խղճին է թողնում: Փաշինյանի… Իսկ հետո էլ Լավրովը բավականին երկար խոսեց այն մասին, որ Հայաստան գործուղված Եվրամիության դիտորդներն են տարածաշրջանի համար վտանգ ներկայացնում, և որ իրենք տեսնում են, թե «ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում Հայաստանի տարածքում առաջ տանելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր, այսպես կոչված, առաքելությունը…», և այլն, և այլն (կարդացած կլինեք):

Իրականում ի՞նչ մեսիջներ են ուղարկում Հայաստանի օրվա իշխանություններին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները՝ սույն գնահատականները տալով և հայտարարություններ կատարելով։

Մանրամասները՝ տեսանյութում