Խիստ ուշագրավ իրադարձություններ են արդեն սկսել տեղի ունենալ Թուրքիայի ներքին քաղաքական դաշտում

Խիստ ուշագրավ իրադարձություններ են արդեն սկսել տեղի ունենալ Թուրքիայի ներքին քաղաքական դաշտում։ Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար, խորհրդարանի փոխխոսնակ, ընդդիմադիր գործիչ «IYI» կուսակցության նախագահ Մերալ Աքշեների ընդդիմադիր կոալիցիան լքելու հայտարարությունից հետո, հայտարարությամբ հանդես է եկել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըդարօղլուն, ասելով , որ ընդդիմության քաղաքական սեղանի շուրջ նստողների թիվը ընդլայնելու մտադրություն կա՝ ակնարկելով, որ կոալիցիա կազմելու առաջարկ է ուղարկվել նաև քրդամետ HDP-ին․․․

Բավականին ուշագրավ և խիստ նյարդային պայքար է սպասվում Թուրքիայում։

 

Կարեն Հովհաննիսյան