Վահան Քերոբյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների ընդլայնումը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսության ոլորտում հարաբերությունների ընդլայնման մասին այսօր քննարկել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացման հարցը։ Ինչպես նաև առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի շրջանակում (Trade and Investment Framework Agreement – TIFA) գործողությունների ակտիվացմանը ու ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գործարար կապերի ամրապնդման նպատակով համատեղ գործարար համաժողովների կազմակերպմանը։