Ուկրաինայի ԶՈՒ-ն մոտ մեկ ժամ գնդակոծել է Բրյանսկի երկրամասը

Բրյանսկի երկրամասի Ստրադուբի շրջանի Լոմակովկա գյուղը մեկ ժամ է՝ գնդակոծվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից։  Գրում է «Ռադիոնյուզը», հղում անելով թելեգրամյան ալիքին։ Հաղորդագրության համաձայն՝ կրակել են 120 տրամաչափի ականանետերից։

Արկեր են ընկել  քաղաքացիական օբյեկտների վրա, Ստարոդուբի շրջանի բնակիչները թաքնվում են նկուղներում։ Նախնական տեղեկությամբ՝ ոչ ոք չի տուժել։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծում է ռուսական շրջանները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի զորամասի տարածքում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք է ընկել։ Ենթադրաբար, անկումը տեղի է ունեցել ՊՆ հակաօդային պաշտպանության կամ էլեկտրոնային պատերազմի համակարգերի շահագործումից հետո։ Անօդաչուներից մեկը պայթել է, սակայն ոչ ոք չի տուժել։

Բրյանսկի մարզի վեց շրջաններ սահմանակից են Ուկրաինայի Չեռնիգովյան եւ Սումայի շրջաններին։ Ստարոդուբի շրջանը մոտ 200 կիլմետր է հեռու Ուկրաինայի Չեռնիգովյան մարզից։