«Վերելք»․ Ի՞նչ տեսավ Ռ․ Վարդանյանը Արցախում (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է կառավարության համակարգի պատկերը։ Արծրուն Պեպանյանը լսարանի ուշադրությունը հրավիրում է այդ պատկերին, զուգահեռում այն Հայաստանի երրորդ Հանրապետության կառավարությունների նկարագրերի հետ և եզրակացնում, որ ունենալով երկու պետություն, մենք, որպես ժողովուրդ, երկու դեպքում էլ դրսևորել ենք խիստ անփույթ վերաբերմունք պետության հանդեպ, որից էլ բխում են մեր բոլոր ներկայի ու նաև ապագայի դժվարությունները։
Ի՞նչ կերպ կարելի է շտկել պատմական հանգամանքներով պայմանավորված այս թերացումը։
Արծրուն Պեպանյանը ներկայացնում է խնդրի լուծման մի տարբերակ։

Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779

և այստեղ https://www.facebook.com/groups/923717838626000