Թուրքիան առաջիկա մեկ տարում լինելու է երկրաշարժերի ակտիվ գոտում

Փետրվարի վեցից հետո Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի քանակը եթե բաժանենք ժամանակի վրա, ապա ստացվում է ամեն երեք րոպեն մեկ ցնցում է տեղի ունենում։

5-6 մագնիտուդ ուժգնությամբ արդեն 45 երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրք գիտնականները կարծես թե ճշգրտորեն կանխորոշում են երկրաշարժի աշխարհագրությունը։ Քանդիլլի աստղադիտարանի և Երկրաշարժի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն պրոֆ. Դոկտ. Հալուկ Օզեները փետրվարի կեսերին ասել էր, որ Մալաթիայում ևս երկրաշարժ է սպասվում և այն տեղի ունեցավ։ Նույն պրոֆեսորը հայտարարում է նաև, որ Թուրքիան առաջիկա մեկ տարում լինելու է երկրաշարժերի ակտիվ գոտում, հենց նա է Էրդողանին խորհուրդ տալիս, որ չխոստանա քաղաքների, բնակավայրերի վերակառուցում մեկ տարի կտրվածքով, նա նաև խորհուրդ է տվել Հաթայ քաղաքն ամբողջությամբ տեղափոխել։ Մինչդեռ Էրդողանն այսօր Ադիյամանում ազգայնական կուսակցապետի հետ հորդորում էր բնակիչներին , որ վերադառնան, այսպես ասած, իրենց պապական հողերը, և ապրեն Ադիյամանում․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից