Երևանի «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը բացվել է

Երևանի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա» կոչվող շենքի դիմացի գետնանցումը բացվել է։ Տեղեկությունը հայտնում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։

«Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը բացվեց։ Վերանորոգված անցում, հարմարավետ քաղաքային միջավայր»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կից լուսանկարներ և տեսանյութ հրապարակելով։

Հիշեցնենք, որ «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը փակվել էր 2022 թվականի սեպտեմբերի 2-ից։ Այդ ժամանակ քաղաքապետարանից հայտնել էին, թե հիմնանորոգման աշխատանքները տևելու են մինչև դեկտեմբերի 25-ը։