Վաշտի կացարանում հրդեհի գործով կապիտան Եղիշե Հակոբյանը վաղը ցուցմունք կտա

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղակայված ինժեներասակրավորական վաշտի կացարանում 15 զինծառայողի մահվան ելքով հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանն այսօր վիրահատվել է, նրա ինքնազգացողությունը լավ է, տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ Եղիշե Հակոբյանը ցանկություն է հայտնել ցուցմունք տալ եւ վաղը նախատեսված է հարցաքննությունը։ Եթե Եղիշե Հակոբյանի վիճակը չվատթարանա, իսկ քննիչը՝ գա հարցաքննության, ապա կապիտանը վաղն արդեն ցուցմունք կտա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։