Արցախ ժամանած ՌԴ քաղաքացիները երեկ տարհանվել են Հայաստանի տարածք (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղ ժամանած ՌԴ քաղաքացիները երեկ տարհանվել են Հայաստանի տարածք։ Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները երեկ տարհանվել են Հայաստանի տարածք։ Ընդհանուր՝ 44 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ խաղապահների թելեգրամյան ալիքը՝ հրապարակելով տեսանյութ։  

Ավելի վաղ Ստեփանակերտից Հայաստան էր տեղափոխվել ավելի քան 60 ռուսաստանցի։