Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ՝ սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի պետական դրոշի գույներով:
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ՝ արարողությունը տեղի կունենա ժամը 21:10-ին։