ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ «Գորշ գայլերի» և Երիտթուրքերի ոճով․ Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները՝ Արցախի 120,000 ժողովրդին բլոկադայի ենթարկելու հարցում:

Արցախի միակ ճանապարհը փակած այս ադրբեջանական հատուկ գործակալը մեկ ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով՝ «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տալիս:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ «Գորշ գայլերի» և Երիտթուրքերի ոճով»: