Կիևի բնակիչները կարող են մնալ առանց ջրի, լույսի և ջերմության. քաղաքապետ Կլիչկո

Կիևը կարող է մնալ առանց ջրի, լույսի և ջերմության, հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ ընդգծելով, որ հնարավոր է «ապոկալիպսիս»։

«Կիևը կարող է մնալ առանց էլեկտրականության, ջրի և ջերմության: Կարող է տեղի ունենալ ապոկալիպսիս, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, երբ ցածր ջերմաստիճանի պատճառով անհնար է տներում ապրել», – Reutersը մեջբերում է Կլիչկոյի խոսքերը:

Նա նշել է, որ իշխանությունների պատրաստած ջեռուցման կետերը չեն բավարարի Կիևի բոլոր բնակիչներին։