Կիևի բնակիչները կարող են մնալ առանց ջրի, լույսի և ջերմության. քաղաքապետ Կլիչկո
Կիևը կարող է մնալ առանց ջրի, լույսի և ջերմության, հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ ընդգծելով, որ հնարավոր է «ապոկալիպսիս»։
«Կիևը կարող է մնալ առանց էլեկտրականության, ջրի և ջերմության: Կարող է տեղի ունենալ ապոկալիպսիս, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, երբ ցածր ջերմաստիճանի պատճառով անհնար է տներում ապրել», – Reuters–ը մեջբերում է Կլիչկոյի խոսքերը:
Նա նշել է, որ իշխանությունների պատրաստած ջեռուցման կետերը չեն բավարարի Կիևի բոլոր բնակիչներին։

