Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե իրականություն չլիներ
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իրեն առաջադրված մեղադրանքի հոդվածը և նշել․
«Հարգելի տիկնայք և պարոնայք,
Այն, որ ինձ ցանկանում են դատապարտել զարմանալի չէ, բայց, որ ցանկանում են դատապարտել ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար, նույնիսկ ինձ համար է նորություն:
Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե իրականություն չլիներ:
Ասածիս ապացույցները ստորև»:



