Քյարամյան կոչված ոչնչությունը ստանձնել է Նիկոլի հանձնարարությունը կատարելու պարտականությունը․ Արմեն Աշոտյանը մանրամասնում է (տեսանյութ)
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով իշխանությունները որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, սակայն ապարդյուն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այսպես ասած, անհայտ ծագման բանջարեղենը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ վիզ ա առնում, որ Աշոտյանի դեմ գործ կսարքի։ Այդ սուբյեկտը, լինելով սուտ բարեպաշտ, ստանձնում է հերթական կեղտոտ առաքելությունը՝ կատարելու Նիկոլ Փաշինյանի նման ոչնչության նման հանձնարարականը»,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ գործը տարբեր կառույցներով է անցնում և հասնում է Քննչական կոմիտեի «այսօրվա ոչնչության մոտ, նա էլ Նիկոլին զեկուցում է՝ այդ գործով դալշեն կտամ»։
Արմեն Աշոտյանը հավելեց, որ այս գործի մանրամասների մասին իր շահերը ներկայացնող փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը կանդրադառնա, երբ անհրաժեշտությունը լինի։
Ի դեպ, Աշոտյանը տեղեկացրեց, որ այսօր «Ընդդեմ Արցախի հանձնման» հանրահավաքի ժամանակ է իմացել, որ գործով կա բերման ենթարկված՝ Բժշկական համալսարանի նախկին ռեկորը, յոթանասունամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանը, որին չորս տարվա ընթացքում չեն կանչել հարցաքննության, որը հայտնի է որպես ՀՀ լավագույն թոքաբան, որպես Վեհափառի բժիշկ։
«Ակնհայտ է, որ եթե սրիկաները դիմել են նման աղաղակող ապուշության, ճանապարհ են բացում ինձ ձերբակալելու համար»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ իրեն բերման ենթարկելը գուցե թե ժամերի հարց է»,- ասաց նա` ավելացնելով.
«Ակնհայտ է, որ այդ գործընթացը պատահական չէ․ չորս տարի ֆռռացրել են այդ թղթերը, ու վդռուգ, երբ Արցախի հանձնման պրոցես է տեղի ունենում ու ես, որ ամենաբովանդակային ու հիմնավորող քննադատողներից եմ, մարդ, ով դուրս է գնում գալիս՝ միջազգային հարթակներից պատմելու քո սրիկայությունների մասին, հիմա երևի թե ես կամ Իշխանը ապաշքարա մնացել ենք կոկորդումդ… Ակնհայտ է, որ դու ամեն ձևով փորձելու ես Ղարաբաղի հարցը լուծել ոչ հայանպաստ նպատակով։ 2018 թվականից փորձում են եփել, Քյարամյան կոչված ոչնչությունը ստանձնել է Նիկոլի հանձնարարությունը կատարելու պարտականությունը, տարել են ծեր, վաստակաշատ հիվանդ մարդուն, և ճանապարհ են հարթում ինձ ձերբակալելու համար՝ չունենալով որևէ հիմք»,-իր խոսքն ուղղեց Փաշինյանին ու Քյարամյանին։

