Ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ․ Ախ քարտուղար
Երբ արդեն Սոչիի օրը հայտնի էր ու արդեն փաթեթն էր ձևավորվում, մենք թե հրապարակային, թե ոչ հրապարակային փորձում էինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ռուսական մոտեցումներին, ռուսական տարբերակներին աջակցություն ցույց տալ։ Մենք հայտարարության մեջ մի քանի անգամ փորձ ենք կատարել, որպեսզի հստակ նշվի ռուսական առաջարկություններկ փաթեթը, որտեղ նաև ԼՂ հիմնախնդրի մասին խոսք կար։ Այս մասին քիչ առաջ Factor-ին տված հարցազրույցում ասել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
«Ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ։ Ի դեպ, մենք նաև խաղապահների տեղակայման մասով ուզում էինք, որ հստակ նշեինք, որ խաղապահները տեղակայվում են ԼՂ-ում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղ չգտավ վերջնական հայտարարությունում։ Մենք շարունակելու ենք աշխատել ու փորձել ունենալ արդյունքներ սրա հետ կապված ՌԴ հետ աշխատանքներում։ Վարչապետը հստակ հայտարարել է, որ մենք անգամ պատրաստ ենք գրավոր ստորագրել խաղապահներկ երկարաձգումը»,- հավելեց նա։
Աղբյուր՝ hraparak.am

