Դավադիր խունտային պետություն վստահելը նույնն է, որ կապիկի ձեռքը նռանակ տաս
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հայաստան-Սփյուռք համաժողով` առանց Սփյուռքի, առանց Արցախի, առանց Եկեղեցու, առանց Սփյուռքը միավորող հիմնական կառույցների և առանց Սփյուռքի նախարարության: Դավադիր խունտային պետություն վստահելը նույնն է, որ կապիկի ձեռքը նռանակ տաս:
Հայաստան-Սփյուռք ռազմավարական նշանակության գործակցությունը դարձրել են պատեհապաշտության և ապազգային մարգինալության աննպատակ հավաքի:
Սրանց ելույթների և գործունեության բովանդակության հետ ծանոթացեք ու ամեն բան պարզ կլինի»:

