Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջնորդությամբ դիեր է փոխանցել հայկական կողմին

Թշնամի Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջնորդությամբ օկուպացված Շուշիի մոտ հայկական կողմին է փոխանցել մեր զինծառայողների դիերից, որոնք սպանվել էին սեպտեմբերի 13-14֊ին Հայաստանի Հանրապետության այն տարածքներում, որոնք առ այսօր չեն մաքրվել թշնամուց և շարունակում են մնալ օկուպացված։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ալվինա Աղաբաբյանը։