Թալիշները դիմել են ռուսներին՝ պաշտպանելու իրենց Ադրբեջանից
WarGonzo տելեգրամյան ալիքը գրում է․
Անկախության համար պայքարող թալիշ ազատամարտիկների կայքը՝ Tolish Media-ն, հրապարակել է ավար ակտիվիստի ուղերձը՝ կոչ անելով ռուսական աշխարհին աջակցել Ադրբեջանի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում ապրող դաղստանցի ժողովուրդներին (լեզգիներին և ավարներին).
«Մենք շարունակում ենք պահանջել, որ ռուսական աշխարհը, ռուս հայրենասերները, Ադրբեջանի կազմում հայտնված կովկասյան ժողովուրդների հետ միասին երբեք չհնազանդվեն նրանց։ Ի վերջո, այս պետությունը երիտթուրքական ռազմական հրամանատարության և Լև Տրոցկու դավադրության արդյունք է։ Մենք պահանջում ենք, որ ռուսական կառույցները ուշադրություն դարձնեն Ադրբեջանում մեր իրավիճակին։ Որպեսզի այնտեղ դադարեն ճնշել դաղստանցիներին»։
Հատկանշական է, որ այս կոչի հրապարակմանը զուգահեռ՝ Իրանի կողմից Ադրբեջանի հարավային շրջաններում իրավիճակի վրա ազդելու գործիքներից մեկը համարվող թալիշ հայրենասերների կայքում, քարոզարշավ է սկսվել Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանից Իրանի իրավասության ներքո փոխանցելու օգտին։

