Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում նախօրեին ականի պայթյունից տուժած ադրբեջանցիներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նախօրեին այնտեղ ականի վրա պայթել էին Էլսեվեր Համիդովը և Սաբուհի Հասանովը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով` նրանք Սուարաս գյուղի տարածքում վերանորոգման և կառուցապատման աշխատանքներ էին իրականացնում։

Չնայած բժիշկների միջամտություններին, 45-ամյա Էլսեվեր Համդովը ստացված ծանր վիրավորման պատճառով մահացել է։

Երկրորդ տուժածի վիճակը բավարար է։