Արևմուտքը չի ուզում Ուկրաինային տեսնել հաղթողի կարգավիճակում. հայտարարել են ԱՄՆ-ում

Արևմուտքը չի ուզում, որ Ուկրաինան հաղթի Ռուսաստանի հետ դիմակայությունում, քանի որ չի պատկերացնում իրադարձությունների նման զարգացման հետևանքները, կարծում է ամերիկա-բրիտանացի լրագրող Էնն Էփլբաումը։  Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա այս կարծիքը հայտնել է Գերմանիայում PGS22 գագաթնաժողովում: Միջոցառումից տեսանյութը հրապարակել է Progressive Zentrum վերլուծական կենտրոնի յութուբյան ալիքը։

«Ես արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում եմ, և ճիշտ է, որ տանկերի հարցը դեռ չի լուծվել: Եվ հարց է ծագում, թե ինչու դրանք չեն առաքվում», – նշել է նա։

Լրագրողի խոսքով՝ Արևմուտքը հիասթափված է, որ չգիտի, թե ինչպես կարտահայտվի Ուկրաինայի հաղթանակը։ Նա նշում է, որ նման հույզերը բնորոշ են ոչ միայն Գերմանիային, այլև ԱՄՆ-ին և մյուս երկրներին։

Էփլբաումը հարց է տվել, թե արդյո՞ք Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հաղթանակը և պատրա՞ստ է արդյոք այդ արդյունքին ու դրա հետևանքներին:

«Այն ինչպե՞ս կփոխի Եվրոպան, ինչպե՞ս կփոխի Ռուսաստանը, ինչպե՞ս կփոխի ուժերի հարաբերակցությունը: Ես կարծում եմ, որ տանկերի հետ կապված իրավիճակը հենց սրանով է պայմանավորված»,- ամփոփել է լրագրողը։