Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային խնդիրներ։

Ռուսաստանը ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Նա առաջարկել է քննարկել նաև Ղարաբաղում տիրող իրավիճակը: Գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Բնականաբար, մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը։ Հուսով եմ` առիթից կօգտվենք, որպեսզի բոլոր հարցերի շուրջ ևս մեկ անգամ բանակցենք»,- ասել է Պուտինը։

Պուտինը և Ալիևը հանդիպել են Աստանայում Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության VI գագաթնաժողովի շրջանակներում։