Թուրքիան և Ադրբեջանն ուզում են այստեղից ռուսական ռազմաբազան դուրս բերել․ Արա Զոհրաբյան
Փաստաբաններ պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր պետական ինստիտուտները պատշաճ չեն գործում:
Մեզ թվաց՝ 2020 թվականի էջը թերթվել է: Մեզ պետք է ակտիվ պատրաստեն պատերազմի: Դա ոչ թե ասում եմ, որ պետք է պատերազմի գնանք, դա է ճանապարհը, այլ՝ եթե ուզում ես ունենալ խաղաղություն, ապա պետք է պատրաստվես պատերազմի:
Իշխանությունը մեզ տանում է խաղաղության մեր փուշը հանելով, մեղուն առանց փշի չի կարող իր մեղրը պաշտպանել: Իշխանությունները թշնամասիրության քաղաքականություն են վարում, թշնամուն շողոքորթելով մեր շահերից շատ իրենց շահերն են սպասարկում:
Ղրիմի կամուրջի պայթյունի մեջ ներգրավված մեքենան էլ, եթե անցել է Հայաստանով, չի կարող այնքան վնաս տալ, ինչքան վնաս կտա այս հակառուսականությունը, որ իշխանությունը քարոզում է, և դա արդեն բացահայտ է անում:
Մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ուզում են այստեղից ռուսական ռազմաբազան դուրս բերել, եթե դա ցանկանում է նաև ՀՀ իշխանությունը, դա ի՞նչ է նշանակում: Այսօր գոնե Թուրքիայից ներխուժման վտանգը նվազագույնի է հասցված ռազմաբազայի շնորհիվ: Մեր ինքնապահապանման բնազդն է՞լ մեզ չի հուշում, որ դա կլինի մեր կործանումը:
Մանրամասները հարցազրույցում»:

