«Սուրմալու»-ում պատի փլուզման հետևանքով տուժածների մասին

«Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։

Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:

Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է․ կա երեք վիրավոր։