ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները ՀՀ կատարած այցի արդյունքները կամփոփեն մամուլի ասուլիսով
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, ԱՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների նախաձեռնությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Խմբակցությունների ղեկավարները կամփոփեն սեպտեմբերի 15-17-ը ՀՀ կատարած այցի արդյունքները և կպատասխանեն լրագրողների հարցերին։

