Դրամաներում մեզ հատկացված դերերը պետք չէ անիմաստ գերագնահատել ու ընկնել էքստազի մեջ, էլ չեմ ասում՝ ոտաց տակ

Ասե՛ք մի դեպք, որ ռուսը դուրս է եկել մեր հայրենիքի որևէ հատվածից մեր ճնշմամբ, մեր պնդելով, կամ թե մեր՝ օրիենտացիա փոխելով։

Ռուսը դուրս է եկել միշտ իր ներսում ծավալված ներքաղաքական խառնակությունների ու պատերազմական նահանջների ժամանակ, հետո էլի հետ է եկել։

Հետևաբար, եթե վաղը դուրս գա, դա էլի լինելու է նույն պատճառներով և ոչ թե մեր «որոշումներ կայացնելու» տաղանդի շնորհիվ ու պարզ չի, թե դա էս անգամ ինչ վնասներ կամ օգուտներ կունենա։

Եթե նայենք պատմությանը, մի քանի անգամ դրա հետևանքով, երբ դուրս են եկել առանց մեզ հարցնելու, մենք սրբվել ենք մեր պատմական հողերից ու ցեղասպանվել, մի անգամ էլ՝ 1992-1994 վերատիրացել մեր հայրենիքի՝ այդ պահին դեռևս հայկական մնացած կարևոր մի հատվածին։

Արդ, դրամաներում մեզ հատկացված դերերը պետք չէ անիմաստ գերագնահատել ու ընկնել էքստազի մեջ, էլ չեմ ասում՝ ոտաց տակ։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից