«Պետք է համախմբվել Նիկոլի շուրջ» քարոզչական թեզի մասին

Դիտարկենք այսօր հանրային դաշտ նետած երկրորդ քարոզչական թեզը, այն է. «Պետք է համախմբվել Նիկոլի շուրջ»։ Երկար ստացվեց տեքստը, բայց անպայման կարդացեք մինչև վերջ, մի քանի կարևոր նկատառում կա։

Քննական մտածողությամբ մարդուն Նիկոլի շուրջ համախմբվելու գաղափարն առաջին հայացքից, բնականաբար, անհեթեթ կթվա. իմաստը՞ միավորվելու 44-օրյա պատերազմը տանուլ տված ու պարտությունների շարանն անընդհատ նոր պարտություններով համալրող անձի շուրջ։

Եւ այնուամենայնիվ այս թեզի դեպքում էլ չերևացող խորը հոգեբանական շերտեր կան…

Նախ՝ «մարդ» սոցիալական էակը, էվոլոյուցիայի ընթացքում սովորել է արտաքին լուրջ սպառնալիքների դեպքում համախմբվել իր նմանների հետ, ընդհանուր վտանգներին միասին ավելի արդյունավետ դիմագրավելու համար։ Սա կենսապայքարի հարյուր հազարամյակների ընթացքում մեր մեջ ձևավորված հոգեբանական մեխանիզմ է։

Երկրորդը՝ այս մեխանիզմը արքետիպերի տեսքով ամրապնդված է նաև մեր պատմակամշակութային ժառանգության մեջ. Վարդանանց պատերազմից ու Սարդարապատից մինչև Վազգեն Սարգսյանի հայտնի կոչը մահապարտներին։

Բնավ պատակահականություն չէ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլը շահագործեց (exploited) հենց այդ արքեթիպը և փոխանակ նորմալ մոբիլիզացիա անելու, կոչ արեց ժողովրդին «30 հոգանոց ջոկատներ կազմել, ձեր մեջից հրամանատար ընտրել», ինչին արձագանքեցին հարյուրավոր մարդիկ և անպատրաստ ու առանց նորմալ սպաների ուղարկվեցին մսաղաց…

Նիկոլը՝ ձևանալով մեզնից մեկը, կրկին փորձում է խաղալ մեր մեջ թե՛ էվոլյուցիոն հոգեբանության, թե՛ պատմամշակութային արքեթիպերի մակարդակներում խորը արմատավորված այդ համոզմունքի վրա։

Իր այս խաբեության զոհը չդառնալու համար հարկավոր է հստակ գիտակցել, որ Նիկոլը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, որ նա ոչ թե ներքաղաքական դաշտի մրցակից է, որի հետ հակասությունները արտաքին վտանգի դեպքում պետք է դնել մի կողմ, այլ նա հենց այդ արտաքին վտանգի «դեսպանն» է Հայաստանում։

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ և Արցախի նախորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հավաքվել են մեկ սեղանի շուրջ ու հանուն պետության ապագայի մի կողմ դնելով իրենց հնուց եկող տարաձայնությունները, պայմանավորվել միավորվել իրենց ջանքերն ու հնարավորությունները ստեղծված ծանր իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Այս մարդիկ ասել են Նիկոլին, որ պատրաստ են համախմբվել և ամեն ինչ մի կողմ դնելով՝ աջակցել իրեն Արցախը և ընդհանրապես Հայաստանը փրկելու համար։

Գիտե՞ք ինչ է պատասխանել Նիկոլը։

Ոչ

մի

բան։

Ուղղակի արհամարհել է առաջարկը։

Իմացեք այս մասին, երբ ձեզ հերթական անգամ կփորձեն խաբել «համախմբվելու» քարոզչական թեզով։

* * *

Այսօր նախաձեռնություն տեսա, որով առաջարկվում է ՀՀ նախագահներին, Վեհափառին, ԱԳՆ և ՊՆ նախկին նախարարներին մի սեղանի շուրջ նստել ու համախմբման գործընթաց սկսել։ Բնականաբար առանց Նիկոլի։

Կարծում եմ, որ որպես առաջին քայլ սա կարևոր է։

 

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից