ՀՀ 3 մարզերի փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի. նախարար

Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։

Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամփուխչյանը։