ԱՄՆ-ը օգնել է Կիևին ռազմական գործողությունների նախապատրաստմանը. CNN
ԱՄՆ-ը Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկել է Դոնբասում հարձակումը, ինչպես նաև օգնել է Ուկրաինայի զինված ուժերին, թե ինչպես հաջողության հասնել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Արևմուտքի և Ուկրաինայի իր աղբյուրներին։
Փաստվում է, որ Վաշինգտոնը Կիևին հորդորել է սահմանափակել գործողությունը թե՛ թիրախների, թե՛ աշխարհագրական առումով՝ խուսափելու համար չափազանց ձգձգումից և մի քանի ճակատներում խճճվելուց։
«Այս քննարկումները ներառում են մասնակցություն Կիևի հետ «պատերազմական խաղերին», վերլուծական զորավարժություն, որը նախատեսված էր օգնել ուկրաինական ուժերին՝ հասկանալ, թե ինչ մակարդակի ուժեր պետք է հավաքեն տարբեր սցենարներում հաջողության հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սկզբում Կիևը դիտարկում էր «ավելի լայն հակահարձակում», սակայն վերջին շաբաթներին այն նեղացրել է իր խնդիրները:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

