Մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմարդյունաբերական համալիր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր: Այս մասին այսօր Ռազմարդյունաբերողների միության և ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմարդյունաբերական համալիրը մեզ համար ունի մի քանի կարևոր առանցքային նշանակություն: Առաջինը, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմարդյունաբերական համալիր, և դա բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք. մեր երկրի անվտանգության կարիքները ակնհայտորեն բերում են այդ մտքին»,- ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ երկրորդ կարևոր հանգամանքը Հայաստանի տնտեսության զարգացումն է։ «Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումն է և Հայաստանը բարձր որակավորում ունեցող աշխատուժի երկիր դարձնելու տեսլականն է: Իսկ ռազմարդյունաբերական համալիրը մի ոլորտ է, որտեղ  բանվորից սկսած ենթադրում է որակավորում:

Եվ իհարկե, արտահանման ռազմավարությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է և մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այդ նպատակներին հասնելու համար պետք է ներքին շուկա ապահովել ռազմարդյունաբերական համալիրի համար: Պետք է պետական պատվերներ ապահովել, որպեսզի համալիրը կարողանա ապրել, ոտքի կանգնել, զարգանալ և մրցունակ լինել:

«Անվտանգության մեջ կան երկարաժամկետ և կարճաժամկետ հարցեր, որոնք պետք է լուծվեն այսօր, հիմա և առաջիկա մի ամսվա ընթացքում»,- հավելեց նա:

Իմ խոսքը Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը

Իմ խոսքը Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 28 августа 2019 г.